3730 դիտում
23:45 09-03-2020
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդունեց Հայաստանում աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի (NDRMP) տեխնիկական աջակցության առաքելություն իրականացնող թիմի ներկայացուցիչներին՝ Աղետների ռիսկերի կառավարման գլխավոր խորհրդական Ադամ Մկքալիստերին, Համաշխարհային Բանկի ներկայացուցիչ Նորա Միրզոյանին և թարգմանչուհի Ֆենյա Եփրեմյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Փրկարար ծառայության պաշտոնատար անձինք:
Ողջունելով հյուրերին՝ Վրեժ Գաբրիելյանը իր երախտագիտությունը հայտնեց տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում սերտ համագործակցության համար, ինչպես նաև ընդգծեց, որ համագործակցության արդյունքում ակնկալվում է նաև գործնական օժանդակություն:
Ներկայացվեց առաքելության հիմնական նպատակները.
իրականացնել արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային կարողությունների և օպերատիվ արձագանքման հնարավորությունների գնահատում,
ցուցաբերել տեխնիկական աջակցություն միջազգային խորհրդատվական ընկերությանը, որը կկատարի երկրի ողջ տարածքում հրշեջ և փրկարարական կայանների կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկանիշների վերաբերյալ նախնական տվյալների հավաքագրում,
իրականացնել տեղեկատվության պահանջների և ինստիտուցիոնալ զարգացման կարիքների բացահայտմանն ուղղված գյուղատնտեսական ռիսկերի կառավարման կարողությունների արագ գնահատում և ներկայացնել առաջարկություններ ռիսկերի կառավարման հավանական ռազմավարությունների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ քայլերի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
844 դիտում
20:15 25-09-2024
Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներին
1893 դիտում
14:19 03-11-2016
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան