«Թավշյա հեղափոխությունից» հետո սպասվելիք լուրջ կադրային փոփոխություններ տեղի ունեցան
2018-ին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո տեղի ունեցան սպասվելիք շատ լուրջ կադրային փոփոխություններ:
Ոմանք արդարացրեցին իրենց, իսկ ոմանք ոչ, ոմանք հեռացան, իսկ ոմանք դեռ կառչած են աթոռներից:
Բայց իհարկե այս ամենի մեջ հատկանշականն այն է, որ զուգահեռաբար կատարվեցին նշանակումներ որոնք հեղափոխական գաղափարների հետ մեղմ ասած կապ չունեն:
Հետհեղափոխական Հայաստանի ոչ հեղափոխական առաջին պաշտոնյաներից մեկը Էրիկ Գրիգորյանն է:
Գրիգորյանը 2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ բնապահպանության, այժմ արդեն Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում:
Էրիկ Գրիգորյանը մինչ հեղափոխությունն ու հեղափոխական Հայաստանում պաշտոն ստանալը, 2017թ.-ին եղել է ՀՀ արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականը, ով նախկին վարչապետի հանձնարարությամբ զբաղվում էր Ամուլսարի հարցերով եւ ներկայանալով «խիստ» բնապահպան, կարծես թե փորձում էր առաջ տանել հանքի շահագործման կասկածելի որոշումը:
Գրիգորյանն այսօր էլ աչքի չի ընկնում իր աշխատասիրությամբ, իսկ Ամուլսարի հարցն արդեն պատուհաս է դառնում ոչ միայն նրա այլեւ իշխանության գլխին: