Վաշինգտոնի Մայր տաճարում հնչել է հայկական դուդուկը` Ջիվան Գասպարյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայոց Ոդիսական. Նռան գույնը Վաշինգտոնում
Այս օրերին, մինչ Հայաստանը սահմանադրական հանրաքվեով է զբաղված, Վաշինգտոնի մայր եկեղեցում` Ազգային տաճարում, որտեղ ննջում է մեր ժողովրդի խոշորագույն բարեկամ, ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրոու Վիլսոնը, որի գերեզմանի գլխավերեւում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանն ու Հռիփսիմեի վանքի քանդակը, անզգուգական համերգ է տեղի ունեցել:
Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին նվիրված «Հայոց Ոդիսական. Նռան գույնը» խորագրով համերգի ընթացքում, Վաշինգտոնի Մայր տաճարում հնչել է հայկական դուդուկը` Ջիվան Գասպարյանի կատարմամբ: Փարիզի Աստվածամոր տաճարի նախատիպի վրա կառուցված այս կարեւորագույն կոթողի պատերին է արտացոլվել հայոց այբուբենը:
Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգի 800 ամերիկացի ու ամերիկահայ հրավիրյալներին է միացել նաեւ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը»: