8301 դիտում
13:39 08-03-2020
Ես չգիտեմ, թե Հայաստանի վարչապետին ովքեր են այսպիսի «դարակազմիկ» խորհուրդներ տալիս, բայց սա նշանակում է, որ մենք թքած ունենք ՀՀ օրենքների և իրավապահ հակակարգի վրա
Հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուշադրությամբ դիտեցի վարչապետ Ն. Փաշինյանի այսօրվա հանդիպումը զինված ուժերում տարբեր տարիներին արձանագրված ողբերգական դեպքերի արդյունքում մահացած զինծառայողների ծնողների հետ:
Հանդիպման քննարկման բովանդակությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ պետությունն ի դեմս երկրի վարչապետի, խոստովանում է, որ երկրի իրավապահ համակարգն ի զորու չէ լուծել իր առջև դրված խնդիրները, որ դատախազությունը, քննչական, օպերատիվ և հետաքննություն իրականացնող մարմիններն ի վիճակի չեն պատշաճորեն վարել քրեական գործերով վարույթները և բացահայտել տարիներ շարունակ չբացահայտված հանցագործությունները:
Իրավապահ համակարգի նկատմամբ այսպիսի բացահայտ անվստահության դրսևորում և խոստովանություն հնարավոր չէ պատկերացնել:
Արձանագրելով վերը նշված մարմինների անարդյունավետ գործունեությունը, վարչապետը մահացած զինծառայողների ծնողներին առաջարկել է ստեղծել, ըստ էության, այլընտրանքային քննչական խումբ, ով կունենա դատավարական և օպերատիվ հետախուզական գործունեության մասին հանձնարարություն տալու իրավասություն, ով կքննարկի յուրաքանչյուր դեպքը և իր եզրակացությունը կներկայացնի հրապարակայնորեն:
Այս առաջարկն արվել է պայմանով, որ այդ եզրակացությունից հետո, ըստ էության, մահացած զինծառայողների հարազատները համակերպվեն ՛՛Ճշմարտության՛՛ հետ:
Ես չգիտեմ, թե Հայաստանի վարչապետին ովքեր են այսպիսի ՛՛դարակազմիկ՛՛ խորհուրդներ տալիս, բայց սա նշանակում է, որ մենք թքած ունենք ՀՀ օրենքների և իրավապահ հակակարգի վրա և ինքներս մեզ համար օրենքներից դուրս կազմում ենք քննչական խմբեր՝ այս կամ այն հանցագործությունները բացահայտելու համար:
Եթե իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն և իրենց գործառույթները պետք է իրականացնեն վարչապետի առաջարկով ձևավորված այս կամ այն մասնագիտական խումբը, հարց է առաջանում՝ այդ գեներալական ուսադիրներով, ծառայողական մեքենաներով, պերճաշուք աշխատասենյակներով և չգիտես արդեն քանի անգամ պարգևավճար ստացող ՛՛Պրոֆեսիոնալ՛՛ դատախազներն ու քննչական մարմինների ղեկավարներն ի՞նչով են զբաղված:
Պարո՛ն վարչապետ, այս գործերով քննությունները պետք է իրականացվեն ՀՀ օրենսդրության տառին համապատասխան, և ՛՛Ճշմարտությունը՛՛ պետք է բացահայտվի միայն ու միայն դատարանում:
Հ.Գ. Առաջիկա օրերի ընթացքում առավել մանրամասն կներկայացնեմ իմ դիրքորոշումը նշված հարցի կապակցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12703 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ