211652_close_icon
views-count3815 դիտում article-date 16:42 07-03-2020

2.7 տրիլիոն դոլար. փորձագետները գնահատել են կորոնավիրուսի հետևանքով համաշխարհային տնտեսությանը սպասվող վնասի չափը

Համաշխարհային տնտեսությունը կարող է ահռելի կորուստներ կրել նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով։ Այդ մասին նախազգուշացնում են Bloomberg-ի փորձագետները։ Նրանք նկարագրել են իրավիճակի զարգացման 4 սցենար. առաջինով ենթադրվում է, որ Չինաստանը կվերահսկի համաճարակի բռնկումը և «կառողջանա», ինչն էլ ենթադրում է համաշխարհային էկոնոմիկայի զսպողականություն։ Երկրորդով ենթադրվում է, որ Չինաստանը չի կարողանա վերահսկել իրավիճակը։ Վիրուսի տարածումը հատկապես Հարավային Կորեայում, Իտալիայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում վատ կանդրադառնա այդ երկրների տնտեսության վրա, ինչի հետևանքով համաշխարհային տնտեսության աճը կնվազի մինչև 2.3 %՝ 2020 թ. համար կանխատեսվածի համեմատ (3,1 %): Երրորդ սցենարը հետևյալն է՝ ինֆեկցիայի բռնկումը կարող է լինել նաև ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Բրազիլիայում։ Այդ դեպքում համաշխարհային խոշորագույն տնտեսությունների աճը կդանդաղի, ընթացիկ տարում այն կիջնի մինչև 1,2%, Եվրագոտուն և Ճապոնիային վրա կհասնի ռեցեսիան (բացասական տնտեսական աճ), իսկ ամերիկյան տնտեսության աճը կիջնի մինչև 0.5%: Եվ չորրորդ սցենարը կհամարվի ամենավատը, այսինքն՝ վիրուսը կվնասի բոլոր երկրներին, ինչի հետևանքով համաշխարհային տնտեսությունը կկորցնի 2.7 տրիլիոն դոլար, իսկ տարեկան աճը կհավասարվի զրոյի։

Նմանատիպ նյութեր