211652_close_icon
views-count5064 դիտում article-date 17:08 07-03-2020

Վախթանգ Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկում երգել է անցորդների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրացի հայտնի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկում անցորդներին անակնկալի է բերել: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Վախթանգ Կիկաբիձեն փողոցի երաժիշտից վերցրել բարձրախոսն ու կատարել «Аэродром» երգը: Վախթանգ Կիկաբիձեն մոտենում է փողոցում «Мои года, моё богатство» երգը կատարող երիտասարդին: «Այդքան երիտասարդ ես, ինչո՞ւ ես այդ տխուր երգ երգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Վախթանգ Կիկաբիձեն: Այնուհետև երաժիշտին խնդրել է նվագել «Аэродром»-ը, և բարձրախոսը վերցրել է ու երգել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր