Եթե որդուս ծեծողներին պատասխանատվության չենթարկեն, կդիմեմ միջազգային ատյաններ․ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայր․ ուղիղ. tert.am
Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի դիմաց բողոքի ակցիա է անում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/03/07/live/3230251?fbclid=IwAR3eNGlN2teQ2ZOw2Bkg9ox4y5NEmLED29Q7Y7xkTZs9CJzSc0aAwZ-o2wo]Tert.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ նրա բողոքի համար պատճառ էր այն, որ իր որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Արա Մխիթարյանի հայրը երեկ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նշելով, որ եթե մինչև վաղը ժամը 11-ը Վայոց Ձորի մարզպետը և մյուս մեղավորները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող իր տղային կտանի Կառավարության մոտ։
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը: