3581 դիտում
14:14 06-03-2020
Դա անընդունելի է, ո՞նց են ազատ արձակել. Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու մասին. Tert.am
Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, որդու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու որոշումն անընդունելի որակեց:
«Ո՞նց են ազատ արձակել, ինչի՞ համար: Ես աշխարհով մեկ հայտարարություն կանեմ, թող փորձեն իրեն ազատ թողնել»,-[url=https://www.tert.am/am/news/2020/03/06/mkhitaryan/3229357?fbclid=IwAR1W_--RxlRemvhZmz-pub8TzK53k9Z4LHw1WeBnqwIlCrAO3phbHywU2jk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի հայրը՝ նշելով, թե այլ հարցի չի պատասխանի:
Հիշեցնենք, որ գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել 1.5 մլն դրամ գրավի դիմաց:
«Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր բողոքը և 1.5 մլն դրամ գրավով ազատ արձակելու որոշում կայացրել»,-Tert.am-ին հայտնել էր Գրիգորյանի փաստաբանը:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել 2019 թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում՝ Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք:
Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, ձերբակալել էին 2019 թ. հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 4-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Նմանատիպ նյութեր
3294 դիտում
12:39 12-03-2020
Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց. News.am
1963 դիտում
22:01 27-07-2023
Մահացել է մոտ 4 տարի առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը. NEWS.am
1426 դիտում
13:48 07-05-2023
3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է․ news.am
Այս բաժնից
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21445 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու