211652_close_icon
views-count1432 դիտում article-date 13:48 07-05-2023

3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է․ news.am

Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկած եւ արդեն 3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Մուրացանի ԲԿ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ եղբոր մոտ ներքին օրգաների հետ խնդիր կա, նաեւ ներքին արյունահոսություն է առաջացել:

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի ԱԺ-ում օրերս արված հայտարարությանը ասաց, որ թող գործը վերաբացեն եւ նորից քննեն. «4 հոգի իրեն տեսել են, ոնց կարող է ասել, որ սուտ է, եթե կարող է՝ թող ապացուցի, որ սուտ է: Փաստորեն դուրս է գալիս, որ 4 զինվորականներին միայն Հարությունն է  խփել, նրանք էլ կանգնած նայել են՝ ոնց են ծեծում իրենց: Ըստ իրենց՝ իրենք ճիշտ են, մենք սխալ, երեւի մեզ պետք է դատեն սուտ մատնության համար»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր