211652_close_icon
views-count1056 դիտում article-date 14:45 07-03-2020

Բացահայտվել են գրպանահատության դեպքեր

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի և Շենքգավիթի բաժնի ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել։ Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 6-ին, ժամը 18.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, նրանք բաժին են բերման ենթարկել 22-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 18.45-ին, 44 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 18.000 դրամ: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները մարտի 6-ին, ժամը 17.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 44-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 4-ին, ժամը 16.00-ին, Բաղրամյան պողոտայում մի տղամարդու գրպանից գողացել է բջջային հեռախոսը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի ինքնությունը։ Նա հրավիրվել է բաժին, սակայն հրաժարվել հաղորդում տալուց: Տղամարդը ներկայացրել է գողոնը։ Նախապատրաստվում են նյութեր: *** Մարտի 6-ին, ժամը 19.45-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ադոնցի փողոցից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա ներկայացրել է գողոն հանդիսացող դրամապանակ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դրամապանակի տիրոջ ինքնությունը։ Նա ժամը 20.00-ին ներկայացել է բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.30-ից 19.40-ն ընկած ժամանակահատվածում, Աբովյան պուրակից Ազատության պողոտա ընկած ճանապարհահատվածում, անհայտ անձն իր պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր