211652_close_icon
views-count1157 դիտում article-date 14:17 30-11-2019

Բացահայտվել են գրպանահատության դեպքեր

Նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16-ին բաժին է ներկայացել 49-ամյա մի կին։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 08.50-ին Պետրոսյան փողոցում գտնվեղ սուպերմարկետից գողացել է բջջային հեռախոս։ Գողոնը հայտնաբերվել և վերցվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր: *** Նոյեմբերի 29-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ժամը 21.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Հալաբյան փողոցից բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ից ժ.21.30-ն ընկած ժամանակահատվածում, մի երթուղային ավտոբուսի սրահում գողացել է դրամապանակ: Տղամարդու անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր