211652_close_icon
views-count3997 դիտում article-date 21:56 02-08-2019

Գրպանահատության դեպք է բացահայտվել

Հուլիսի 31-ին, ժամը 20.35-ին, ոստիկանություն է զանգահարել մի կին և հայտնել, որ 57 համարի երթուղային ավտոբուսի սրահում գողացել են դրամապանակը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 1-ին, ժամը 17.10-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կապանի Սպանդարյան փողոցի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր