211652_close_icon
views-count892 դիտում article-date 14:45 06-03-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մարտի 5-ին, ժամը 21.50-ին, Արարատի մարզի Լուսառատ գյուղի մի տնից բերման են ենթարկել 47-ամյա Ավետիս Գ.-ին, որը 2019 թ. հոկտեմբերի 1-ից ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր