Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
                        Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար: 
Սաշիկ Աֆյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ է եղել  2008-2013 թվականներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

