211652_close_icon
views-count7153 դիտում article-date 22:23 24-10-2019

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու գործով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, վերացվել է խափանման միջոց կալանավորումը․ փաստաբան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ 2014-ին Նուբարաշենում տեղի էր ունեցած դանակահարության գործով Օսիպյանի եղբորորդին մեղադրվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ: Գործը փակվել էր, սակայն 5 տարի անց վերաբացվել էր այլ հոդվածով և շարունակում էր մնալ նախաքննության փուլում: Ավելի վաղ [url=https://www.tert.am/am/news/2019/10/24/virabyan/3125163?fbclid=IwAR0bhO3LZR_y5XCpgNJsUmUM5MvJlcd-mp5Xt9Jo0IApb1Ql7Lft9HxtwYg]Tert.am[/url]-ի հետ զրույցում վկայից մեղադրյալի դատավարական կարգավիճակ ստացած Սարգիս Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը ներկայացրել էր, որ 5 տարի հետո քննություն տանելով, որոշվել էր, որ Սարգիս Հովհաննիսյանը նույնպես գործով մեղադրյալ է՝ խուլիգանության փաստով: Նույն օրվա որոշմամբ մեղադրանք էր առաջադրվել ոչ միայն Սարգիս Հովհաննիսյանին, այլ նաև տուժողին և տուժողի եղբորը՝ դարձյալ խուլիգանության փաստով: Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում է կատարել, նշելով, որ դադարեցվել է պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և վերացվել խափանման միջոցի կալանավորումը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/24/virabyan/3125163?fbclid=IwAR0bhO3LZR_y5XCpgNJsUmUM5MvJlcd-mp5Xt9Jo0IApb1Ql7Lft9HxtwYg]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր