211652_close_icon
views-count29045 դիտում article-date 11:43 06-03-2020

Ավտովթար Երևանում. 39-ամյա վարորդը Hyundai-ով Արշակունյաց պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արսեն Հ-ն իր վարած Hyundai մակնիշի 13 TT 023 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 41 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արսեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվլ է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր