Գիտնականները զայրացած են, ԳԱԱ-ի կազմաքանդման օրը մոտենում է․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման հարցը տևական ժամանակ քննարկվում է։ Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարը ևս չբացառեց նման հնարավորությունը։ «Մենք ԳԱԱ-ի հետ կապված առաջարկ ունենք, որտեղ գործառութային որոշակի փոփոխություններ են նախատեսվում։
Այն ինստիտուտները, որոնք գործում են ԳԱԱ-ում, ունենալու են խորհուրդներ և կառավարման այլ ձև։ ԳԱԱ-ն պահպանելու է որոշակի գործառույթներ»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հիմա առաջարկների են սպասում ակադեմիայից։
Իսկ ԳԱԱ-ում բողոքի մեծ ալիք է հասունանում այս հարցի առնչությամբ։ Մեր տեղեկություններով, գիտնականների դժգոհությունը չափ ու սահման չունի, նիստեր են անում և դատապարտում ԳԱԱ-ի հանդեպ նման վերաբերմունքը։
Ընդունելով, որ ոլորտն առողջացնելու հրամայականն առկա է, բազում խնդիրներ կարոտ են լուծման, գիտնականների համքարությունը խիստ դատապարտելի է համարում նախարարության որոշումը։ Մնում է հասկանալ, թե ԳԱԱ-ն ինչ առաջարկներ կներկայացնի նախարարին ու դրանք որքանով հաշվի կառնվեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]