3764 դիտում
13:49 05-03-2020
Բիտումի որակի հետ կապված խնդիր ունեինք. պետք է շուկան դիվերսիֆիկացնենք. Փաշինյան
Ճանապարհային շինարարության հենց մեկնարկին արդեն իսկ բիտումի որոշակի քանակ ներկրելու կարիք կա: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ առաջարկելով փոխվարչապետներից մեկի մոտ քննարկման առարկա դարձնել այդ հարցը:
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. ««Կարծեմ բիտումի որակի հետ կապված էլ խնդիր ունեինք: Պետք է առիթն օգտագործել, որ մեր շուկայում ճանապարհաշինարարական աշխատանքներում ավելի որակյալ բիտում օգտագործվի, մեր շուկաներն այդ առումով դիվերսիֆիկացնենք, որպեսզի ճանապարհաշինության որակի վրա դրական ազդեցություն ունենա»:
Նա հետաքրքրվեց, թե ինչ վիճակում են ճանապարհաշինական ծրագրերը, ինչին Պապիկյանը պատասխանեց. «Այս տարի պետական բյուջեով նախատեսված հիմնանորոգման ծրագրերից 244 կմ-ից 228-ն արդեն իսկ հայտարարված են: Այսօր և վաղը ամբողջ 244-ը կավարտվի, ունենք փոխանցիկ ճանապարհներ, որոնք արդեն կարող են մեկնարկել: Աշխատանքներ են տարվում, որ մրցույթի դրվեն նաև միջին ճանապարհները, նաև Համաշխարհային բանկի ծրագրով իրականացվող ծրագրերը»:
Նմանատիպ նյութեր
2140 դիտում
10:33 28-09-2023
«Նիկոլ, երկիր ունեինք, բանակ ունեինք: Զրոյացավ ամեն ինչ»․ Մհեր Մկրտչյան
1592 դիտում
14:57 17-06-2022
Ինչու պետք է որակի խնդիր լինի. որևէ պաշտոնյայի կաշա՞ռք են տվել, ատկա՞տ են տվել. Նիկոլ Փաշինյան
2845 դիտում
15:05 13-10-2022
«Մեր պրոֆեիսոնալ բանակի զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, բնակարանի խնդիր. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
961 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
838 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
730 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին