211652_close_icon
views-count96461 դիտում article-date 11:40 05-03-2020

Երևանում ոստիկանության «քթի տակ» հրազենային վիրավորում ստացած քաղաքացիները նույն փողոցի բնակիչներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, Երևանում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած ու հիվանդանոց տեղափոխվածները հարևաններ են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Բուռնազյան փողոցի 56 տան բնակիչ՝ 50-ամյա Մհեր Մարտիրոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ստորին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, սուր զարկերակային արյունահոսություն» ախտորոշմամբ, և Բուռնազյան փողոցի 66 տան բնակիչ՝ 37-ամյա Էմիլ Ամիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ ստորին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, արյունահոսություն» ախտորոշմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց վրա կրակել են, երբ գտնվելիս են եղել Բուռնազյան 69 հասցեում գտնվող նույն հասցեի բնակիչ՝ 47-ամյա Սամվել Գրիգորյանին պատկանող արհեստանոցում։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/04/1148969/]հայտնել [/url]էինք, որ երեկ՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր