Չորրորդ զորամիավորման ստորաբաժանումները անցկացրել են կապավորների վարժանքներ
Կապի ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական կարողությունները, տեսական և գործնական գիտելիքները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ստորաբաժանումներում անցկացվել են կապավորների ուսումնական վարժանքներ՝ շարժական տեխնիկայի բացազատմամբ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: