211652_close_icon
views-count3390 դիտում article-date 17:20 04-03-2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմի հետ հակակորոնավիրուսային կանխարգելիչ խորհրդակցություն է անցկացվել . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 4-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ղեկավար կազմի հետ անցկացրեց խորհրդակցություն՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը: Նախարարը հանձնարարեց միջգերատեսչական և տեղական ինքնակառավարման մակարդակներում շարունակել սերտ համագործակցությունը, նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ իրականացնել կանխարգելիչ գործողություններ: Մասնավորապես, իրազեկել քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ մեթոդների մասին, ապահովել առավելագույն սանիտարահիգիենիկ-պաշտպանական միջավայր նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում՝ մարդկանց հետ շփումներում խստորեն հետևելով առողջապահության նախարարության նախանշած նորմերին: Հանդիպման ավարտին նախարարը հորդորեց, վտանգը չարհամարհելով, խուճապի չմատնվել և արդյունավետ իրականացնել կանխարգելիչ միջոցառումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր