211652_close_icon
views-count1623 դիտում article-date 13:57 04-03-2020

ՀՀ արդարադատության նախարարն ու նախարարի տեղակալը կգործուղվեն Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը մարտի 25-28-ին գործուղվում են Ֆրանսիա: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին 2020 թվականի մարտի 25-28-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի բարձր մակարդակի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով: 2. Ռուստամ Բադասյանի և Քրիստիննե Գրիգորյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Նմանատիպ նյութեր