6113 դիտում
17:13 21-08-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ:
«Ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը՝ երաշխավորված», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Արարատի մարզ կատարած այցի ընթացքում:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները: Ծրագրի պայմաններն են՝
Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է տարեկան 5% տոկոսադրույքով վարկ,
վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով,
վարկը տրամադրվելու է առավելագույնը 10 հեկտարի վրա այգի հիմնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
769 դիտում
21:45 01-02-2023
Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար պետական աջակցության ծրագրում հայտնաբերվել են խախտումներ. ՊՎԾ
Այս բաժնից
574 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5824 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի