211652_close_icon
views-count64466 դիտում article-date 22:41 03-03-2020

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից. հրշեջ-փրկարարները,Գառնի գյուղի գյուղապետն ու գյուղացիները կրակի ճիրաններից փրկել են հազարից ավելի պտղատու ծառեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ հսկայական տարածք և դրան հարակից պտղատու այգիներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 45, այնուհետև թիվ 9 հրջեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները՝ Գառնի գյուղի բնակիչների և Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի գլխավորությամբ, կարողացել են մեծ դժվարությամբ նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը, գյուղացիները գյուղապետի գլխավորությամբ նախ կանխել են կրակի տարածումը դեպի «ղամիշներ», որից հետո արդեն ժամանած Կոտայքի և Երևանի հրշեջները ամբողջովին մարել են կրակը: Կրակի օջախներին մոտենալու համար հրշեջներն ու գյուղացիները մոտ 1 կմ ոտքով են անցել, քանի որ նշված հատված ավտոմեքենայով հնարավոր չէր մոտենալ: Գյուղացիների և հրշեջների շնորհիվ փրկվել է 1000- ից ավելի պտղատու ծառեր, այդ թվում՝ խնձորենի, տանձենի, ընկուզենի և այլ ծառատեսակներ: Ըստ նախնական վարկածի՝ հնարավոր է՝ այն դիտմամբ այրել են, սակայն այդ ամենը նախնական վարկած է: Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննոււթյուններ կատարելուց հետո: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր