211652_close_icon
views-count2959 դիտում article-date 21:50 03-03-2020

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի ժամը 19:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color]

Նմանատիպ նյութեր