2723 դիտում
19:18 13-12-2016
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
[color=#CC0000]Շիրակի մարզում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:[/color]
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին (Ծիլքար գյուղի մոտ)` վրաբեր ձյուն:
Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին, Մելիք-Արագած, Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[color=#CC0000]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը
679 դիտում
19:21 29-01-2025
Ժաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ-ի գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում
1594 դիտում
19:17 29-01-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը. Հետք