211652_close_icon
views-count69409 դիտում article-date 18:29 03-03-2020

Երևանում 33–ամյա երիտասարդը իր շան վրա հարձակվող թափառող շների վրա կրակոցներ է արձակել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝մարտի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կրակոցներ արձակելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Աղայան փողոցի 7-րդ շենքի բնակիչ, 33-ամյա Ե. Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս իրենց շենքի մոտ իր շան հետ զբոսնելու ժամանակ շան վրա հարձակված այլ թափառական շներին վախեցնելու նպատակով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, մի քանի անգամ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են «Մակարով» տիպի օդաճնշիչ ատրճանակ, որը հետաքննիչը առգրավել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր