10504 դիտում
15:52 03-03-2020
Վրացի ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել ու այն նվիրել տրիբունայում մահացած հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրացի ազատ ոճի ըմբիշ Լուկա Մարիամիձեն, որը հաղթել է իր երկրի երիտասարդական առաջնությունում, հաղթանակը նվիրել է հորը, որը մրցաշարի ընթացքում մահացել է տրիբունայում:
Մարիամիձեն վստահ է հանդես եկել մրցաշարում ու կարողացել է դուրս գալ կիսաեզրափակիչ: Հենց 1/2 եզրափակչի գոտեմարտի ժամանակ մարզիկի հայրը, որը որդուն աջակցել է տրիբունայից, սրտի կաթված է ստացել ու մահացել:
Տեղի ունեցածից հետո Մարիամիձեն ցանկացել է հրաժարվել եզրափակիչ գոտեմարտին մանսակցելուց, բայց հետո փոխել է իր որոշումը: Մարզիկը հայտարարել է, որ դուրս կգա գորգ` ի հիշատակ իր հայրիկի:
Հաղթանակից հետո Մարիամիձեն այն նվիրել է իր հորն ու չի կարողացել զսպել արցունքները, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/03/%d5%be%d6%80%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a8%d5%b4%d5%a2%d5%ab%d5%b7%d5%a8-%d5%b8%d5%bd%d5%af%d5%a5-%d5%b4%d5%a5%d5%a4%d5%a1%d5%ac-%d5%a7-%d5%b6%d5%be%d5%a1%d5%b3%d5%a5%d5%ac-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%b5%d5%b6/]Armsport.am[/url]-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1933 դիտում
13:00 18-06-2015
Բաքու-2015. Հայաստանի ըմբիշը բրոնզե մեդալ վաստակելու իրավունք ստացավ
1232 դիտում
20:53 02-02-2023
ՊԵԿ-ի հրաձիգները կրկին լավագույնն են Նվաճել են թիմային գավաթ և անհատական ոսկե մեդալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1270 դիտում
19:35 22-10-2014
Ավանդույթը շարունակվում է՝ հայ դպրոցականը ոսկե մեդալ է նվաճել աստղագիտության օլիմպիադայում
Այս բաժնից
1426 դիտում
11:38 29-04-2024
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից. ArmSport.am
1516 դիտում
23:14 28-04-2024
Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներին
1153 դիտում
22:12 28-04-2024
Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում