Ֆուտբոլիստը գոլը նշել է տրիբունայում և կարմիր քարտ է ստացել. տեսանյութ
Գերմանիայի 3-րդ լիգայի հերթական տուրի` «Դինամո Դրեզդեն» - «Չեմնիցեր» խաղի հերոսը դարձել է տանտերերի հարձակվող Սիլվանո Կոմվալիուսը, ով 85-րդ րոպեին վճռել է սկզբունքային մրցավեճի ելքը: Մրցակցի դարպասը գրավելուց հետո ֆուտբոլիստը շտապել է մարզադաշտի տրիբունա և երկրպագուների հետ միասին նշել է իր խփած գոլը: Սակայն երբ վերջինս վերադարձել է խաղադաշտ մրցավարը նրան պատժել է կարմիր քարտով: