211652_close_icon
views-count2812 դիտում article-date 15:29 03-03-2020

Շիրակի մարզի խոշոր ֆերմերները տագնապի մեջ են․ նրանք բողոքով եկել էին մարզպետի մոտ. aravot.am

Շիրակի մարզի տասից ավելի խոշոր ֆերմերներ, խիստ մտահոգ ոռոգման ջրի պակասից․ Կառնուտի ջրամբարի դատարկ լինելուց, այսօր եկել էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ՝ նրանից հրատապ լուծում խնդրելու ու իրենց առաջարկը ներկայացնելու։ Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2020/03/03/1097603/?fbclid=IwAR0-ffV1rsuYPZ3yPikPU6V8AUzKBUhQwxbyesfEyuQP_bbyGmfLrtLF-HU]aravot.am[/url]-ը, ֆերմերներից Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կառնուտի ջրամբարում Ախուրյանի գետից անհապաղ ոռոգման ջուր պիտի կուտակվի, այլապես մարզի 8-ից ավելի համայնքներում գյուղատնտեսական աղետ կսպասվի։ «Ախուրյանի ջրամբարում ջուրը կիսով չափ կուտակվել է, Արփի լճի ջրամբարը դատարկ է․ պատվարի հետ կապված խնդիրներ կան, փորձում ենք Ախուրյանի գետից վերցնել ջուր, կուտակել Կառնուտի ջրամբարում, որպեսզի մի քանի համայնքներ՝ Ախուրյան, Ազատան, Արևիկ, Այգաբաց, Բենիամին, Մեղրաշեն, Բայանդուր, Գետք և մյուսների ոռոգման ջրի խնդիրը լուծենք, չենք ասում՝ 100 տոկոսով, բայց գոնե մի 50 տոկոսով ապահովագրված լինենք։ Այս պահին ֆերմերները ներդրումներ են կատարել, գումարներ են փոխանցել եվրոպական երկրներ՝ տնկանյութեր են ներկրելու համար, բայց արդեն ձախողման վտանգի առաջ են։

Նմանատիպ նյութեր