211652_close_icon
views-count3008 դիտում article-date 15:14 03-03-2020

Հայաստանում չորս տարին մեկ ծննդյան տոնը նշողներն ավելացել են 40-ով.քանի երեխա է ծնվել փետրվարի 29-ին

Հայաստանի Հանրապետությունում նահանջ տարի համարվող 2020 թվականի փետրվարի 29-ին ծնվել է 40 երեխա՝ 21 աղջիկ և 19 տղա: Ամենաշատ երեխաները ծնվել են Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ 4-ական երեխա: Արարատի մարզում ծնվել է 3 աղջիկ, Արմավիրում՝ 1 աղջիկ, Շիրակում՝ 1 աղջիկ և 3 տղա, Լոռու մարզում՝ 1 աղջիկ և 2 տղա, Տավուշում՝ 1 աղջիկ, Սյունիքում՝ 1 աղջիկ, Գեղարքունիքում՝ 2 աղջիկ և 2 տղա, Կոտայքում՝ 1 աղջիկ: Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում փետրվարի 29-ին երեխա չի ծնվել: Երևանում այդ օրը ծնվել է 12 տղա և 10 աղջիկ: Նահանջ տարին, այն տարին է, որը պարունակում է 1 օր ավելի և լինում է 4 տարին մեկ անգամ: Նահանջ տարում փետրվար ամիսն ունենում է 29 օր, ոչ թե՝ 28: Հաջորդ նահանջ տարին կլինի 2024 թվականին:

Նմանատիպ նյութեր