211652_close_icon
views-count3918 դիտում article-date 16:22 03-03-2020

Ավստրալիայից Հայաստան է հայրենադարձվել Չահրոզյանների ընտանիքը.oդանավակայանում դիմավորում է Սինանյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մշտական բնակության համար Ավստրալիայից Հայաստան է տեղափոխվել Չահրոզյանների ընտանիքը: Օդանավակայանում ընտանիքին դիմավորել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը: Զ. Սինանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է դիմավորման մասին պատմող տեսանյութ: «Եկել եմ Զվարթնոց օդանավակայան նրանց անձամբ դիմավորելու և Հայաստան բարի գալուստ մաղթելու համար»,-նշել է Զարեհ Սինանյանը: Գրեգորի և Զեփյուր Չահրոզյանները Հայաստան են տեղափոխվել իրենց 4 որդիների՝ Արեգի, Մասիսի, Սևանի ու Փայլակի հետ: Նրանք շատ ոգևորված են և մեծ սպասումներով են վերադարձել: «Արդեն քանի տարի է՝ մտածում ենք Հայաստան տեղափոխվելու մասին: Հեղափոխությունը ուժ տվեց, որ հստակ որոշում կայացնենք: Հայապահպանման միակ ճանապարհը Հայաստան վերադառնալն է: Հայաստան առաջին անգամ ենք գալիս, ում ճանաչում ենք, որ եկել են, պարզապես սիրահարված են մեր երկրին: Ամեն ինչ կանենք, որ մինչև տարվա վերջ երեխաներն զգան, որ Հայաստանում են ծնվել»,-նշել է Զեփյուր Չահրոզյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր