211652_close_icon
views-count4388 դիտում article-date 10:24 03-03-2020

Մսամթերքի շուկայում անբացատրելի մրցակցություն է սկսվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ուշագրավ իրավիճակ է սննդամթերքի շուկայում: Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաև մսամթերքի շուկայում: «Փաստի» լրագրողները նկատել են, որ որոշակիորեն էժանացել է «Բեկոն» և «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքը: Փոխարենը նկատելի է «Աթենք» ընկերության արտադրանքի գնի բարձրացում: Մեր լրագրողները մի քանի սուպերմարկետներում զրուցել են նաև գնորդների հետ, որոնք ևս փաստել են մսամթերքի շուկայում տեղի ունեցող տարօրինակ երևույթների առկայությունը: Հաշվի առնելով, որ գնի բարձրացում նկատվել է «Աթենքի» մսամթերքի պարագայում, փորձեցինք այդ կազմակերպությունից ճշտել պատճառները: Ընկերությունից նշեցին, որ պատասխանելու համար անհրաժեշտ է գրավոր հարցում, որն արդեն ուղարկվել է: Պատասխանն ստանալու պարագայում այն նույնպես կհրապարակենք»: [b]Մնրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր