211652_close_icon
views-count2462 դիտում article-date 17:29 20-01-2015

Հայաստանյան շուկայում մսամթերքի գներն աճել են

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում մսամթերքի գներն աճել են 3.3%-ով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3%-ով: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 0.8% և 1.8%, տավարի ֆիլեյի՝ 1.7%, խոզապուխտի՝ 2.3%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 3.3%, տավարի մսի պահածոյի՝ 3.5%, բարձր տեսակի ապխտած, կիսաապխտած և եփած երշիկների՝ համապատասխանաբար 3.5%, 3.6%, 3.7%, նրբերշիկի՝ 4.2%, բաստուրմայի՝ 4.5%, հավի բդի 9.7% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 2.7%-ով:

Նմանատիպ նյութեր