211652_close_icon
views-count1631 դիտում article-date 14:58 03-03-2020

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 05.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Տիգրան Ա.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Տիգրան Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր