1693 դիտում
19:48 02-03-2020
Վարչապետն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը նշել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը լավ հնարավորություն է համագործակցության օրակարգը քննարկելու համար, և անդրադարձել մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, և այդ գործընթացում միջազգային, այդ թվում՝ եվրոպական կառույցների հետ գործընկերությունը կարևոր նշանակություն ունի:
Խրիստոս Յակումոպուլոսի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը և պատրաստակամ է օժանդակություն տրամադրել մեր երկրին բարեփոխումների գործընթացում:
Զրուցակիցները քննարկել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շրջանակում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը վերահաստատել են մեր երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ համատեղ խորհրդատվական քննարկումները շարունակելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
19:21 03-03-2020
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին
2181 դիտում
19:28 20-10-2016
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
Այս բաժնից
496 դիտում
13:29 05-05-2024
Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը» խորագրով նստացույց