Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։
Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առկա արդյունավետ համագործակցության զարգացման ուղիները և անդրադարձել դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող մի շարք աշխատանքներին:
Գործընկերները սերտ համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: