Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է որոշման տեքստում։
Մ. Գևորգյանը մինչ այդ աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:
Ավելի վաղ նա ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիրն է եղել:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը հունվարի 9-ին ազատվել էր վարչապետի խոսնակի պաշտոնից։
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», - Ֆեյսբուքում գրել էր Կարապետյանը։