Արամ Արարատյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
Արամ Արարատյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ա. Արարատյանի կենսագրությունը.
Ա. Արարատյանը ծնվել է 1987 թվականին Երեւանում:
Մինչ նշանակումը աշխատում էր որպես կցորդ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության եւ հանրային կապերի վարչությունում:
2011–2015 թթ. աշխատել է Մեդիամաքս լրատվական գործակալությունում:
2008– 2011 թթ. աշխատել է Արմինֆո լրատվական գործակալությունում:
Ավարտել է Հայաստանի Դիվանագիտական Ակադեմիան: Միջազգային հարաբերությունների մագիստրոս է (Երեւանի Պետական Համալսարան), քաղաքագիտության բակալավր (Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան):
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է: