211652_close_icon
views-count2236 դիտում article-date 15:13 02-03-2020

Հետախուզվողը ժամանեց ՀՀ և ներկայացավ ոստիկաններին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին, ժամը 14.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի ՔՀԲ ծառայողներին է ներկայացել 60-ամյա Յուրիկ Ս.-ն, որը հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր