Հակառակորդն այս գիշեր կրակոցներ է արձակել Ոսկեպար գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Այս գիշեր հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի ուղղությամբ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը [url=http://www.armtimes.com/hy/article/181856]ՀԺ[/url]-ի հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը:
«Այո, կրակոցներ եղել են Ոսկեպարի ուղղությամբ, բայց նշանակալի կալիբրեր ու քանակ չի եղել: Չեմ կարող ասել ինչքան է տեւել, բայց անդադար կրակոցներ չեն եղել: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: