211652_close_icon
views-count12494 դիտում article-date 16:48 01-03-2020

ՀՀ է ներկրվել 165 հազար դիմակ, 50 հազար էլ ապասվում է առաջիկա օրերին. Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը ասուլիսի ժամանակ խոսել է ՀՀ-ում արձանագրված դիմակների դեֆիցիդի մասին: Ըստ նախարարի դեֆիցիդը համաշխարհային է: «Կա դիմակների համաշխարհային դեֆիցիդ: Դիմակներ չկան շատ երկրներում, կամ եղածը թանկացել է: Մեր երկու մատակարար երկրները՝ Չինաստանն ու Իրանն, իրենք էլ այս պահին ունեն դիմակի կարիք: Կա երկու լուծում: Այն երկրները, որոնք արտադրում էին դիմակներ, պետք է մեծացնեն իրենց հզորությունները: Կամ ՀՀ-ում պետք է դիմակի արտադրություն հիմնվի»,- ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կայացած ասուլիսում: Այն, որ արտերկրի արտադրողները հավանաբար մեծացրել են իրենց արտադրական ծավալներն, ըստ նախարարի, ենթադրելի է ձեռք բերվող դիմակների հնարավորությամբ: «Մեր կարիքների համար ներկրել են 165 հազար դիմակ, 50 հազար էլ կունենանք առաջիկա մի քան օրերի ընթացքում բժշկական հաստատությունների կարիքները բավարարելու համար, քանի որ այնտեղ դիմակներն իրոք ցուցված են, եւ բուժաշխատողնեը ռիսկի խումբ են համարվում»,- ասաց Արսեն Թորոսյանը: Հայաստանում նախկինում դիմակներ չեն արտադրվել, քանի որ արտադրության ծավալները մեծ են, իսկ շուկայի սպառումը՝ փոքր: Նախարարը կոչով դիմեց հայ գործարարներին՝ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: «Նաեւ մեր մյուս գործընկերների ու նախարարությունների հետ կաշխատենք, որ կարողանանք հավելյալ հասանելիություն ապահովել քաղաքացիների համար , սկայան էլի եմ կրկնում, դիմակները փողոցում պարզապես քայլելիս պետք է չէ օգտագործել, այլ միայն այն դեպքերչում երբ կա պոտենցիալ հիվանդ, կապ չունի ինչ վիրուսով, ցանկացած շնչառական վիրուսով հիվանդին խնդրեք թող կրի դիմակ, կամ դուք կրեք փակ տարածքում գտնվելու ժամանակ»: Արսեն Թորոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ-ն ինչքան հնարավոր է հսկում է, որպեսզի ՀՀ-ում դիմակների գներն արհեստականորեն չբարձրացվեն:

Նմանատիպ նյութեր