211652_close_icon
views-count2374 դիտում article-date 12:46 01-03-2020

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

Փետրվարի 29-ից մարտի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ գյուղում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Մարտունի-Գետափ ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր