6340 դիտում
20:02 29-02-2020
ԱԱԾ. Բացահայտվել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական էժանագին քարոզչության չհաջողված փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում` պետության, հասարակության և անձի անվտագությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատ¬վություն հրապարակող և տարածող օգտատերերին:
Մասնավորապես` ս.թ. փետրվարի 26-ին «Գոռ Մադիգ Գրիգորյան» տվյալներով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որ իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայությունները անգործության են մատնված:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է։
Նշված տեսանյութի չմոնտաժված իրական տարբերակի հեղինակը մի կին է, ով այն համացանցում և սոցիալական ցանցերում է տեղադրել դեռևս 2018թ-ի սկզբներին, որում նա հայերեն լեզվով պատմել է Երևանում նորաբաց «ՌԻՈ մոլ» առևտրի կենտրոնի գործունեության մասին։
Դրա մասին են վկայում նաև «ՌԻՈ մոլ» առևտրի կենտրոնի պատին ամրացված էկրանի գովազդային նյութերը, որոնք տեղադրված են եղել հենց նշված ժամանակահատվածում:
Պարզվել է, նաև որ մոնտաժված տարբերակում վերոնշյալ տեսագրությանը կցվել է նախապես պատրաստված ձայնագրություն:
Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Գոռ Մադիգ Գրիգորյան» ֆեյսբուքյան օգտատիրոջը տեսանյութը տրամադրել է վերջինիս ֆեյսբուքյան օգտատեր ընկերներից մեկը, ում այդ տեսանյութը Ֆեյսբուքի միջոցով ուղարկել է Ադրբեջանում բնակվող «Давуд Гаджиев» օգտատերը:
Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և էժանագին տեղեկությունների միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում ենք սոցիալական կայքերում լինել զգոն, ցուցաբերել զգուշավորություն ու շրջահայացություն, զերծ մնալ կեղծ օգտատերերի հետ շփումներից, չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութերի ստացման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
834 դիտում
15:18 23-06-2020
Բացահայտվել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը
11759 դիտում
11:40 08-09-2020
«Քրոջ»՝ թմրամիջոցի փոխանցման չհաջողված փորձը դատապարտյալ «եղբորը»․ ՔԿԾ
3517 դիտում
10:51 13-08-2020
Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքների շնորհիվ ադրբեջանական հակահայ քարոզչության փորձը ձախողվել է
Այս բաժնից
529 դիտում
19:17 01-05-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
538 դիտում
18:50 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
463 դիտում
18:13 01-05-2024
Մեկնարկել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը