211652_close_icon
views-count11936 դիտում article-date 11:40 08-09-2020

«Քրոջ»՝ թմրամիջոցի փոխանցման չհաջողված փորձը դատապարտյալ «եղբորը»․ ՔԿԾ

2020թ․ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Պ.-ն հիմնարկի վարչակազմին գանգատ է ներկայացրել, որ որովայնի շրջանում ունի սուր ցավեր: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։ Նույն ժամանակահատվածում պատասխանատու հերթապահին է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով որպես դատապարտյալ Ա․ Պ․-ի հարազատ «քույր»՝ պահանջել է եղբորն անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Հերթապահ բժշկի կողմից իրականացվել է առողջական վիճակի հետազոտություն, որից հետո բժշկի առաջարկությամբ ժամը 05։00-ին կանչվել է շտապօգնություն։ Իրավիճակի մասին անմիջապես զեկուցվել է նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներին։ Վերջիններս էլ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲ-ի համապատասխան աշխատասենյակում անձնական խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա․ Պ․-ին։ Համաձայն օպերատիվ տվյալների՝ դատապարտյալը հիվանդանոցից դուրս գալուց պետք է ոտքը դներ նախապես գետնին նետված կպչուն փաթեթի վրա, այնուհետև հարմար պահի կոշիկի տակից պոկեր այն և թաքցներ իր մոտ: Սակայն ՔԿՀ ծառայողները, հետևելով նրա գործողություններին, համապատասխան պահի ենթարկել են խուզարկության, որի արդյունքում դատապարտյալի սպորտային բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել և առգրավել են փաթեթը, որի մեջ առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված՝ մոտ 2․07 գրամ քաշով։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր