3841 դիտում
10:51 13-08-2020
Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքների շնորհիվ ադրբեջանական հակահայ քարոզչության փորձը ձախողվել է
ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլիանուևայի թույլտվությամբ ծրագրված «ադրբեջանաամերիկյան համայնքի մտահոգությունները» խորագրով խորհրդաժողովը, որը պետք է կայանար օգոստոսի 12-ին, հայ համայնքի բողոքների շնորհիվ չեղարկվել է։
Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Նշվում է, որ ադրբեջանական հակահայկական քարոզչության փորձի դեմ բողոքողներից մեկն էր Մոնթեբելլոյի նախկին քաղաքապետ, ներկայում քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը, որը վերջերս հայ երիտասարդ ցուցարարների վրա հարձակված արդբեջանցիներին նման առիթ ընծայելու ոստիկանապետի որոշումը համարել էր վիրավորական՝ որպես բողոք հրաժարվելով ոստիկանապետի աշխատակազմի Երիտասարդական հիմնադրամի տնօրենների խորհրդում իր պաշտոնից։
Նմանատիպ նյութեր
3406 դիտում
10:57 03-07-2018
Ցուցադրական այցելություն՝ Լելե-Թեփե․ ռուսներին հակահայ քարոզչության մեջ են ներգրավում․ «Առավոտ»
Այս բաժնից
1336 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
928 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար