3496 դիտում
18:50 29-02-2020
Հրանտ Բագրատյան. ՀՀ-ում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀՀ-ում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են։ ՀՀ ղեկավարները, ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս, օգտվում են այդ կեղծ տվյալներից իրենց քաղաքական գործունեությունն արդարացնելու և հասարակությանը մոլորության մեջ պահելու համար։ Վստահ եմ, կեղծված վիճակագրությունը կոռուպցիայի հիմքերից է։
Ավաղ, հեղափոխությունը այս խնդիրը չվերացրեց։ ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով «փաստելով» իբրև յուր գործունեության արդարացում։
Սույն և հաջորդ հրապարակումների մեջ ցույց եմ տալիս օրեցոր խորացող կեղծիքներն ու խաբեությունները։ Այդ վերլուծությունների հիման վրա ստացված տվյալներն ու եզրակացություններն ուղղված են մեր հանրությանը, կառավարությանը, դատախազությանը, ԱԺ հանձնաժողովներին, քաղաքական ուժերին։
1990-2018թթ մակրոտնտեսական կեղծիքները
ՀԲ-ի տվյալներից հետևում է, որ 2018-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն կազմել է 1990թ 202.3%-ը, Վրաստանում՝ 99.5%-ը (Վրաստանը դեռ չի վերականգնել 1990թ տնտեսության մակարդակը), Ադրբեջանում՝ 269%-ը (հաշվարկած է շղթայական ինդեքսի եղանակով ։ Ասել կուզի, որ Վրաստանն այս ընթացքում լրջորեն ետ է ընկել Հայաստանից և Ադրբեջանից, իսկ ՀՀ-ն, եթե ՀՀ ԱՎԿ 1990-2018թթ մակրոտնտեսական թվերը ճիշտ են, պետք է որ լիներ տարածաշրջանի առաջատարը։ Ի՞նչու։ 1990-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն այս 3 երկրների մեջ առաջինն էր։
Այսպես, 1990-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը ՀՀ համար կազմել է 2826 ռուբլի (10.1 մլրդ ռ ՀՆԱ, 3574 հազ. մարդ բնակչություն), Վրաստանինը 2745 ռուբլի (15.0 մլրդ ռ ՀՆԱ, 5464 հազ մարդ) և Ադրբեջանինը 2045 ռ (14.7 մլրդ ռ ՀՆԱ և 7187 հազ մարդ)։ Տես՝ Содружество независимых государств в 1994 году. Статистический ежегодник. Москва 1995, էջ 11 և 19։ ԱՊՀ վիճակգրության մեկ այլ աղբյուր ևս փաստում է այն, որ 1990-ին ՀՀ-ն և Վրաստանն ունեցել են բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մոտավորապես նույն մակարդակը, իսկ Ադրբեջանը այդ նույն ցուցանիշով ետ էր մնում նրանցից 28%-ով։
Այսպես, 1990թ նշված ցուցանիշով ՀՀ-ն և Վրաստանը կազմում էին ԱՊՀ միջինի համապատասանաբար 76.7 և 77.0 տոկոսները (այսինքն՝ հավասար էին), մինչդեռ Ադրբեջանի պարագայում այն հավասար էր 57.5%-ի (Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник. Москва 1994, էջ 11)։
Եվ այսպես, 1990-ին Հայաստանը և Վրաստանը հավասար էին, իսկ Ադրբեջանը ետ էր մնում 28%-ով։ 2018-ին Հայաստանը 1990-ի նկատմամբ աճել է 2 անգամ, Ադրբեջանը՝ 2.6 անգամ և Վրաստանը նույնն է մնացել։ Այլ հավասար պայմաններում 2018-ին Հայաստանը պետք է Վրաստանից լավ ապրեր 2 անգամ և առնվազն հավասար լիներ Ադրբեջանին։ Բայց պարադոքսն այն է, որ 2018-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմել է 4200$, Վրաստանում՝ 4717$, իսկ Ադրբեջանում 4721$ ։
Նույն թվերը հաշվի առած գնողունակության պարիտետը այսպիսին են. համապատասխանաբար 10343, 12004 և 18044$։ Բա մեր առաջանցիկ աճերն ի՞նչ եղան։ Չ՞է որ Վրաստանից պիտի 2 անգամ առաջ լինեինք։ Միգուցե մեր բնակչությու՞նն է աճել։ 2018-ին ՀՀ բնակչությունը եղել է 2951 հազ մարդ և 1990-ի համեմատությամբ պակասել է 17.5%-ով։ Վրաստանի բնակչությունը դարձել է 3731 հազ մարդ՝ պակասելով 31.8%-ով, իսկ ահա Ադբեջանի բնակչությունն ավելացել է 38 %-ով՝ և հասել է 9942 հազ. մարդու։
Այսինքն, Վրաստանի պարագայում Հայաստանի համեմատությամբ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի առաջանցիկ աճի սոսկ 14%-ն է բացատրվում բնակչության ավելի բարձր անկմամբ։ Այնուամենայնիվ, եթե ՀՀ ԱՎԿ թվերը ճիշտ լինեին, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն Վրաստանից 1.86 անգամ բարձր պիտի լիներ։ Ադրբեջանը, նկատի ունենալով բնակչության հավելաճը, նույն ցուցանիշով ՀՀ-ից պետք է պակաս լիներ 1.45 անգամ, մինչդեռ ավել է 1.2 և 1.8 (գնողունակության պարիտետով) անգամ։
ՌԴ և այլ երկրների հետ համեմատելիս նույնպես պարադոքսն աշխատում է. Հայաստանն իբր թե ավելի արագ է զարգանում, բայց բնակչության կենսամակարդակի առումով մեր ու դրանց տարբերությունը չի կրճատվում։
Հարց է ծագում. իսկ նման ավաղաղումները ի՞նչպես են լուծվել ՀԲ տվյալների երկարաժամկետ բազայում։ Շատ պարզ։ Ետ են գնացել և իջեցրել բազային թվերը։ Այսպես, ըստ այդ բազայի 1990-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է Ադրբեջանի և Վրաստանի ՀՆԱ-երի ոչ թե 66%-ը (10 մլրդ ռ համապատասխանաբար 14.7 ու 15 մլրդ ռ-երի դիմաց), այլ Վրաստանի 28.5%-ը ու Ադրբեջանի 25%-ը (2.2 մլրդ $-ը համապատասխանաբար 7.7 և 8.5 մլրդ դոլարի դիմաց)։
Ընդ որում, երբ 1990-ի ՀՆԱ-ները հաշվարկել են դոլարով, ապա Ադրբեջանի և Վրաստանի նկատմամբ համամասնությունները հիմնականում պահպանվել են, իսկ ահա Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով գնահատելիս ուղիղ 2 անգամ պակասեցրել են։ Ըստ ՀԲ ներկայացուցիչ Ժ.Մ.Հապիի մեզ ուղղված նամակի, 1990թ բազայի դոլարային հաշվարկներն արված են ՀՀ ԱՎԿ կողմից։
Արդյունքում, Հայաստանում, որը 1990-ին նշված երկրներից ավելի լավ էր ապրում, ըստ "նոր հաշվարկի" 1990-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 638$, Ադրբեջանինը՝ 1237$ և Վրաստանինը՝ 1615$։ Այսինքն, ըստ ՀԲ-ի (ավելի ճիշտ, ըստ ՀՀ ԱՎԿ-ի) 1990-ին հայերը վրացիներից վատ էին ապրում 2.5 անգամ, իսկ Ադբեջանից՝ 2 անգամ։ Երևի բոլորն են հիշում, թե այն տարիներին ինչպես էին վրացական ու ադրբեջանական ավտոբուսներով մեր դրկիցները շաբաթ-կիրակի գալիս Երևան առևտուր անելու։ Ի՞նչ է այս բոլորը նշանակում։ ՀՀ ԱՎԿ-ն ամեն տարի խեղաթյուրում է ՀՆԱ թվերը արդեն ավելի քան 20 տարի, շանս տալիս օրվա իշխանությունների գլուխ գովելու աննախադեպ տնտեսական աճի մասով և ապա, ծածուկ, իջեցնում բազային թվերը։ Այսինքն, կոմունիստների ժամանակ ստացված տնտեսական աճը խորամանկությամբ տրանսֆորմացնում են օրվա իշխանության հաշվին։ Ահա այսպիսի ահավոր հանցագործություն։
Ավելի ուշ մենք ցույց կտանք, թե ո՞ր ճյուղերում և ո՞րքան է կեղծել ԱՎԿ-ն տնտեսական աճը։
Ո՞վ և ե՞րբ պետք է լուծի այս թնջուկը։ Ե՞րբ է ՍՄ-ն հայտնվելու կալանավայրերում, ե՞րբ է իրական պայքար տարվելու կեղծիքների ու կոռուպցիայի դեմ։ Ե՞րբ է ՆՓ-ն դադարեցնելու տնտեսական կեղծ ցուցանիշների գովքը։
Շարունակելի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10401 դիտում
10:47 30-01-2018
«Ծխել ենք, ծխում ենք, ու ծխելու ենք». բա ինչի՞ են ընտրությունները կեղծվում. «Առավոտ»
1196 դիտում
11:25 12-07-2019
ՀՀ վիճակագրական կոմիտեն վիճակագրական ճշգրտումների հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել
4435 դիտում
00:11 31-08-2014
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրական տվյալները` «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում
Այս բաժնից
805 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը