9991 դիտում
15:18 30-03-2020
Իրանում մեկ օրում 3 հազարից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով
Իրանում մարտի 30-ին, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 186-ով: Վերջին տվյալները ներկայացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Իրանում կազմում է 41 հազար 495: Մահացածների ընդհանուր թիվը մարտի 30-ի դրությամբ կազմում է 2 հազար 757: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 117-ով:
Իրանում կորոնավիրուսով վարակվածներից ընդհանուր առմամբ ապաքինվել է 13 հազար 911 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը 712 է:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
09:56 08-02-2021
Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 432 000 մարդ
4206 դիտում
17:16 07-08-2022
Ռուսաստանում մարտի 30-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 20 հազար մարդ
1718 դիտում
15:00 12-09-2021
Արցախում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 1 մարդ
Այս բաժնից
808 դիտում
19:15 20-11-2024
Զանգվածային ցույցեր Հունաստանում․ քաղաքացիները բողոքում են թանկացումների դեմ
880 դիտում
18:25 20-11-2024
Թուրքիայում փորձարկում են Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերը
1501 դիտում
09:35 20-11-2024
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել