211652_close_icon
views-count29114 դիտում article-date 10:35 29-02-2020

Ավտովթար Արմավիրի մարզում. 37-ամյա վարորդը Nissan-ով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 23։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սամվել Գ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 69 NT 888 համարանիշի ավտոմեքենայով Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 45-ամյա Արմեն Հ-ն և 12-ամյա Ավետիք Հ-ն մարմնական վնավսածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայի ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր