211652_close_icon
views-count1481 դիտում article-date 21:16 28-02-2020

«ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով». ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյան

ՀԽ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Ա. Թոփուզյանն այսօր հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախորդ տարում իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ զեկույցի՝ Կրթության և գիտության հանձնաժողովն արձագանքել է նախորդ տարի տեղի ունեցող ոլորտային իրադարձություններին և հրատապ խնդիրներին: Հանձնաժողովի անդամ, ֆմգթ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը բարձրաձայնեց գիտության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, որոնց հրատապ լուծումը պետական կառույցներ - Հանրային խորհուրդ պասիվ համագործակցության դեպքում կարող է վտանգված լինել: ՀԽ նախագահ Ս. Սաֆարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ռազմավարական այն քայլերը, որոնց արդյունքում այս համագործակցությունը հնարավոր կլինի դարձնել ավելի արդյունավետ՝ հիմք դնելով խորհրդատվական նոր որակի գործառույթների իրականացմանը: «Մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ապահովելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքների հրապարակայնությունը: Պաշտոնատար անձանց անհրաժեշտ է հրավիրել ոչ թե ՀԽ նիստերին, այլ փոքր կազմերով հանձնաժողովների հետ հանդիպումների, որպեսզի նրանց ներկայացվի նեղ մասնագիտական, փորձագիտական կարծիք և ոչ սիրողական: ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով»,- ասել է Ս. Սաֆարյանը: Նիստի ընթացքում ներկայացվեց նաև կրթության և գիտության հանձնաժողովի առաջիկա մեկ տարվա անելիքներն ու գործունեության նախնական պլանը: Կարևորվեց հատկապես տեղի ունեցող փոփոխությունների կանխատեսումների որակը, որով ՀԽ-ն կկարողանա ընդգծել կազմի փորձագիտական և վերլուծական ներուժը: Ըստ 2020թ. աշխատանքային պլանի՝ նախատեսվում է ակտիվ մասնակցություն ունենալ հանրակրթության համընդհանուր և առարկայական չափորոշիչների ուսումնասիրությանն ու քննարկմանը, իսկ հանձնաժողովի անդամ Մարինե Հովյանի առաջարկով՝ հերթական նիստում կքննարկվեն նաև ՀՀ-ում լեզվական քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: 28.02.2020
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր